Ակուրեյրի բուսաբանական այգի
Տեսակ | բուսաբանական այգի |
---|---|
Երկիր | Իսլանդիա |
Վարչատարածք | Աքուրեյրի |
Հիմնվել է | 1912 |
Ակուրեյրի բուսաբանական այգի, բուսաբանական այգի, որը գտնվում է Իսլանդիայի հյուսիսում՝ Աքուրեյրի քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսաբանական այգին Աքուրեյրիում հիմնադրվել է 1909 թվականին Դանիացի կանանց՝ Աննա Ստեֆենսենի, Ալմա Տորորենսենի, Մարիա Գվիդմունսոնի և Սիգուրդուր Սայմունդսենի նախաձեռնությամբ։ Նախաձեռնությանը աջակցել են Աքուրեյրի քաղաքի քաղաքային իշխանությունները, և արդեն 1912 թվականի աշնանը այգին բացվել է հանրության համար[1]։
2004 թվականից Աքուրեյրի բուսաբանական այգու տնօրենն է Բյորգվին Սթեյնդոուսոնը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այգին պաշտոնապես բացվել է 1912 թվականին Աքուրեյրի քաղաքի հարավային մասում։ Բացման պահին այգու մակերեսը կազմում էր 1,2 հա։ 1957 թվականին բուսաբանական այգին երեք անգամ ընդարձակվել է, և վերջինիս տարածքը դարձել է մոտ 3,7 հա։ 2010 թվականի դրությամբ այգում կա ընդհանուր առմամբ 2511 տեսակ և սորտ, այդ թվում՝ 442 տեսակի իսլանդական աբորիգեն բույս։ Բուսաբանական այգին պատկանում է Աքուրեյրիի քաղաքապետարանին։ Այգին գիտական հաստատություն չէ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակուրեյրի բուսաբանական այգի» հոդվածին։ |